Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեպքեր, բացահայտումներ

Հայտնագործություններ, որոնք երազի արդյունք են. fact.am

Հայտնագործություններ, որոնք երազի արդյունք են. fact.am

  1. Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը` լուծելով այդ պահին իրեն տանջող խնդիրը. ինչպես դասավորել ասեղի անցքը, որպեսզի թելը կարողանա կառչել գործվածքների հակառակ կողմից:

  2. Օլեգ Անտոնով: Խորհրդային ավիակոնստրուկտորին մտահոգում էր «Անտեյ» օդանավի պոչաթեերի կառուցվածքի խնդիրը: Անհրաժեշտ կառուցվածքն Անտոնովը տեսնում է երազում եւ անմիջապես ուրվագծում այն:

  3. Ֆրեդերիկ Բանթինգ: Կանադացի բժիշկը մի անգամ արթնացել էր փորձարկում կատարելու մտքով, որը մեզ տվեց անփոխարինելի ինսուլինը:

  4. Նիլս Բոր: Բորն իր երազներից մեկում տեսել էր ատոմի կառուցվածքը: Դրա էլեկտրոնները եւ կորիզը նա տեսել էր արեգակնային համակարգի պտտվող մոլորակների տեսքով:

  5. Օտտո Լևի: Նոբելյան մրցանակի դափնեկիրը կարողացել է երազում տեսնել ոչ այլ ինչ, քան սրտային ազդակների նյարդային փոխանցումը:

  6. Ալբերտ Էյնշտեյն: Մի անգամ նա երազում տեսնում է կովերի նախիր` կանգնած էլեկտրական ցանկապատի մոտ: Ագարակատերը միացրել էր հոսանքը, եւ կովերը նույն պահին միաժամանակ ցատկել էին ցանկապատից: Սակայն հողագործը, ով կանգնած էր դաշտի մյուս ծայրում, պատկերն այլ կերպ էր տեսել. կովերը ցատկել էին մեկը մյուսի հետեւից, ինչպես «ալիք»: Արթնանալով՝ Էյնշտեյնը սկսել էր մտածել իր երազի մասին եւ եկել այն եզրակացության, որ նույն իրադարձությունը կարող է տարբեր երեւալ` կախված տեսադաշտից, ժամանակի եւ տարածության դեֆորմացիայի պատճառով: Այսպես է ստեղծվել հարաբերականության տեսությունը:

  7. Դմիտրի Մենդելև: Դմիտրի Մենդելեեւը շատ երկար է աշխատել քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վրա: Նա հստակորեն տեսնում էր աղյուսակի կառուցվածքը, սակայն գաղափար չուներ, թե ինչպես այնտեղ տեղավորեր այդքան շատ տարրեր: Երազում տեսնելով բոլոր տարրերը՝ ճշգրտորեն տեղադրված, նա արթնանում է եւ արագ գրում տեսածը մի կտոր թղթի վրա:

  8. Ֆրիդրիխ Բուրդախ: Ֆրիդրիխ Բուրդախն առավել խրթին երազ է տեսել: Գերմանացի այս ականավոր ֆիզիոլոգի տեսած երազները բացառապես արյունոտ են` բառի բուն իմաստով, քանի որ նա երազում տեսել էր արյան շրջանառության գաղափարը:

  9. Ֆրիդրիխ Կեկուլե: Գերմանացի քիմիկոսի երազում օձը կծել էր իր պոչը: Եթե դուք քիմիայի հետ ոչ մի կապ չունեք, ապա դժվար է պատկերացնել, որ այդ երազը նրան կարող էր բենզինի մոլեկուլի կառուցվածքի պատկերը ներշնչել:

  10. Մեսրոպ Մաշտոց: Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, որն, ըստ նրա խոսքերի, հրեշտակն է իրեն ցույց տվել երազում: Ի դեպ, հայոց այբուբենն աշխարհի ամենաբարդ այբուբեններից մեկն է:

Սկզբնաղբյուր. fact.am
Լուսանկարը. kursk.bezformata.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

9 մարդ, որ հրաշքով հարություն է առել մահվանից հետո. tert.am
9 մարդ, որ հրաշքով հարություն է առել մահվանից հետո.  tert.am

Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը...

Մայրության ռեկորդները պատմության ընթացքում. 1in.am
Մայրության ռեկորդները պատմության ընթացքում. 1in.am

Telegraf.com.ua-ն ներկայացել է մայրության հետաքրքիր ռեկորդները...

4 գիտական բացահայտումներ, որոնք կազդեն Ձեր առողջության վրա 2015 թվականին. news.am
4 գիտական բացահայտումներ, որոնք կազդեն Ձեր առողջության վրա 2015 թվականին. news.am

Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...

Գիտնականը տեսել է, թե ինչ էր կատարվում հոգու հետ մահից հետո
Գիտնականը տեսել է, թե ինչ էր կատարվում հոգու հետ մահից հետո

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է...

Գերմանացի գիտնականը ինքն իրեն 150 տարով կսառեցնի. med.news.am
Գերմանացի գիտնականը ինքն իրեն 150 տարով կսառեցնի. med.news.am

75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում...

ԱՄՆ-ում ծնվել է փորձանոթում բեղմնավորված առաջին երեխան
ԱՄՆ-ում ծնվել է փորձանոթում բեղմնավորված առաջին երեխան

Ֆիլադելֆիայում նոր տեխնոլոգիայի օգնությամբ ծնվել է առաջին երեխան։ Նորույթը մեծացնում է անպտուղ զույգերի երեխա ունենալու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է mirfactov.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Առողջապահության լրատու 16-17.2012
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...

Առողջապահության լրատու 8-9.2012
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Առողջապահության լրատու 4-5.2012
Վեցոտանի նորածինը
Վեցոտանի նորածինը

Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...

Առողջապահության լրատու 4-5.2012
Վեցոտանի նորածինը
Վեցոտանի նորածինը

Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...

Առողջապահության լրատու 4-5.2012
Բարսելոնում պտղին ներարգանդային վիրահատություն են արել
Բարսելոնում պտղին ներարգանդային վիրահատություն են արել

Բարսելոնի հիվանդանոցներից մեկում բժիշկներն իրականացրել են աշխարհում աննախադեպ` ներարգանդային վիրահատություն, տեղեկացնում է euronews-ը...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել. գիտնականներ
Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել. գիտնականներ

Նյույորքյան Լենգոն ինստիտուտի բժշկական կենտրոնի բժիշկները պարզել են, որ մազերի պիգմենտացիայի համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը վերահսկում է մարդու օրգանիզմի բիոլոգիական բազմաթիվ գործընթացներ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ